ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Սեփական պատմությունը չիմանալու հետևանքը

Սեփական պատմությունը չիմանալու հետևանքը
24.08.2024 | 16:59

Հասարակությունը թուրքական, հնդկական ու բրազիլական սերիալների պատմությունն ավելի լավ գիտի, քան՝ սեփական ազգինը. սովորաբար՝ Տիգրան Մեծին գիտեն, Քրիստոնեությունն առաջինը ընդունելու փաստը (ոչ տարեթիվը, ոչ էլ պետական մակարդակով որպես միակ կրոն ընդունելու փաստը ) և Վանի թագավորության գոյության մասին աղքատիկ տվյալներ:

Անգամ Արցախյան առաջին պատերազմի մասին մի պատմական-գեղարվեստական ֆիլմ չկա(ր) նկարահանված, իսկ այժմ էլ արդեն իմաստ չունի նման ֆիլմ արտադրելու:

Էլ չեմ խոսում, որ հասարակության մեծ մասը չգիտի անգամ, որ Բագրատունիներից հետո առ 1918թ Մեծ Հայքի տարածքում Հայկական պետություն չի եղել, իսկ պետականություն պահպանված է եղել միայն Սյունիքի ու Արցախի տարածքում` մելիքությունների տեսքով և վերջ:

Ժամանակին «Հայ Ասպետ» ծրագիրն ու հեռուստաշոուն էապես նպաստեցին Հայոց պատմության իմացության զարթոնքին, սակայն ծրագիրը պետության կողմից դադարեցվեց` իր հետևանքներով հանդերձ:

Թեմայի մասին կարելի է անվերջ խոսել...

Սեփական պատմությունը չիմացողը (նկատի ունեմ` շատ լավ չիմացողը) քոչվոր է:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 4651

Մեկնաբանություններ